Բլոգեր Օվանիտասն այսօր հրապարակել է հետեւյալ բանաստեղծությունը:
Բուծի՛կ, բուծի՛կ, այնքան բուծի՛կ…
Եվ սուրբ հողըդ հավերժ կզգա էս բետոնի ծանրությունը:
Կաֆե՛, կաֆե՛ այնքան կաֆե՛…
Որ ծառի տեսքն իսկ մոռանա մեր քաղաքի հանրությունը:
Ու թե հանկարծ էս քաղքի տեր քեզ համարես,
Թե ինքդ քեզ չարհամարես,
Ու համառես,
Քեզ հետ վիճի,
Քեզ չզիջի,
Կռվի տոնով հետդ խոսի,
Հակառակում քեզ համոզի
Ինքը՝ քաղքի շեֆությունը,
Կանգնե՛ս, կանգնե՛ս, այնքան կանգնես,
Կամքդ հառնես նրանց շահին,
Ջանքդ՝ ջանքին,
Լայքդ՝ լայքին,
Եվ չենթարկվես նրանց կամքին,
Այլ այդ կամքը քեզ կենթարկես,
Դառնաս և՛ տեր, և՛ լավատես…
…Էդ ժամանակ քեզ կհարգի էս քաղաքի շեֆությունը: