Ժամը 19-ի սահմաններում Մաշտոցի պուրակում ավարտվեց քաղաքապետարանի որոշմամբ կանաչ տարածքներում առեւտրային կրպակներ տեղադրելու դեմ կազմակերպված բողոքի այսօրվա ակցիան։
Բնապահպանները հայտարարեցին, որ կանաչ տարածքները գիշերային ժամերին պահպանելու առաքելությունը վստահում են ոստիկաններին եւ գնացին տուն՝ վաղն առավոտյան վերադառնալու եւ բողոքի ցույցը շարունակելու պայմանով։
Ի դեպ, պուրակը փողոցից անջատող երկաթե ցանկապատը, որը տեղադրվել էր մի քանի օր առաջ, օրվա վերջում ապամոնտաժեցին։ Ակցիայի մասնակիցները ուրախացան՝ համարելով սա մի քայլ դեպի հաղթանակ։ Երբ փորձեցինք չշտել, թե ում ցուցումով են ապամոնտաժում այդ, աշխատակիցները չցանկացան ասել՝ նշելով, թե իրենց ասվել է, անում են։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ