Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Սաքունցը ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանի դեմ

Փետրվար 20,2012 17:01

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ալեքսան Սուքոյանի նախագահությամբ այսօր հրավիրվել էր նախնական դատական անդրանիկ նիստ: Հայցվոր կողմը «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա Վանաձորի գրասենյակ» իրավապաշտպան կազմակերպությունն էր, իր ներկայացուցիչներով՝ գրասենյակի պատասխանատու Արթուր Սաքունցով եւ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Վահե Գրիգորյանով: Իսկ պատասխանող էր ճանաչվել ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանը, որի ներկայացուցիչն էր ՀՀ փաստաբանների պալատի անդամ Արա Զոհրաբյանը:

Հայցվոր կողմը վիճարկում է «Հրապարակ» թերթի եւ հեռուստատեսային

«Զինուժ» ծրագրում ՀՀ ոստիկանապետի կողմից ՀՔԱՎ պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավն արատավորող արտահայտությունները եւ պահանջում է հրապարակավ հերքել դրանք, հատուցել 10 դրամ՝ որպես հատուցում:

Հայցվոր կողմը հանդես եկավ հայցադիմումի լրացմամբ, մասնավորապես, հայտնելով, որ պատասխանողը News.am-ին տված հարցազրույցում հստակեցրել է, թե կոնկրետ նկատի է ունեցել հայցվորին եւ կազմակերպությանը: «Պատասխանողը միտումնավոր կասկածի տակ է դնում կազմակերպության կողմից իրականացվող իրավապաշտպանական գործունեությունը: Պատասխանողն իր ելույթներում ուղղակիորեն, առանց անուններ նշելու, իր խոսքից պարզ է, թե ում մասին է խոսում, վիրավորում է նաեւ քաղաքացիական հասարակության այն բոլոր ակտիվ եւ համարձակ ներկայացուցիչներին, ովքեր բարձրացրել են անօրինականությունների թեման, հասարակության մեջ արդիական թեմաներից՝ բանակում մահացությունների թվի եւ մեղավորներին չպատժելու թեման»,- ասաց Վահե Գիրգորյանը, սակայն փաստաբան Արա Զոհրաբյանը նկատեց, որ հայցի առարկան չի ներկայացնում Վահե Գրիգորյանը, այլ հայցի բովանդակությունը: Վահե Գրիգորյանը ներկայացրեց հայցադիմումի հիմքերը՝ ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի հոդվածներից:

Նախնական հաջորդ նիստը նշանակվեց մարտի 12-ին, ժ.15.00-ին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829