Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ի նպատակն է հասարակության կարծիքն արտահայտող նախընտրական ծրագրի կազմումը

Փետրվար 20,2012 16:56

Հայաստանի հանրապետական կուսակցության նպատակն է կազմել այնպիսի նախընտրական ծրագիր, որը կարտահայտի ՀՀԿ շարքային անդամների և բնակչության կարծիքը: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Տիգրան Սարգսյանը` Գավառում և Մարտունիում կուսակցության տեղի ներկայացուցիչների, հասարակական ակտիվ զանգվածի և մտավորականության հետ ՀՀԿ նախընտրական ծրագրի քննարկումների ժամանակ: «Այս հանդիպումներն ունեն մեկ նպատակ: ՀՀԿ նախընտրական ծրագիրը պետք է մշակվի` հաշվի առնելով կուսակցության մարզային ակտիվների, հասարակական լայն զանգվածների խնդիրներն ու առաջարկները, որոնք կներառվեն ՀՀԿ ծրագրում»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Նա նշել է, որ ՀՀԿ նոր տնտեսական քաղաքականության` արդյունաբերական ռազմավարության հիման վրա գերակա խնդիր է լինելու ժամանակից աշխատեղերի ստեղծումը: «Հայաստանի անկախ պատմության մեջ առաջին դեպքն է, երբ կառավարությունը մասնավոր հատվածի հետ  արդյունաբերության 11 ճյուղերում  ներդրումային համագործակցություն է իրականացնելու, ինչի արդյունքում կստեղծվեն հազարավոր աշխատատեղեր: Ցանկացած խնդիր հնարավոր կլինի լուծել, եթե ունենանք զարգացած տնտեսություն»,- նշել է վարչապետը:

Խոսելով գյուղատնտեսության վերաբերյալ` նա նշել է, որ կառավարությունն առաջիկայում 7  մլրդ դրամի արտոնյալ վարկային միջոցներ կհատկացնի գյուղացիներին` առավելագույնը 10 տոկոսադրույքով: Տիգրան Սարգսյանը հիշեցրել է, որ նախորդ տարի այս ուղղությամբ հատկացվել էր 14 մլրդ դրամ, ինչը ևս նպաստել է գյուղատնտեսության ոլորտի աճին: «Մեր ծրագրի կարևորագույն դրույթներից մեկը գյուղատնտեսության զարգացումն է, օգնելն է գյուղացուն` իրացնել գյուղապրանքները»,- ասել է վարչապետը:

ՀՀԿ նախընտրական ծրագրով շարունակվելու է գյուղացիներին առարկայական օժանդակություն տրամադրելը, մասնավորապես, սերմերի, դիզվառելիքի և պարարտանյութերի սուբսիդավորումը: Ռուսաստանի և Բելառուսի իշխանությունների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել և Հայաստանում կստեղծվեն լիզինգային ընկերություններ, որոնք ցածր և երկարաժամկետ վարկերի միջոցներով կտրամադրեն գյուղտեխնիկա: Բացի այդ, պետությունը ևս իրականացնելու է ծրագրեր, որոնց նպատակն է լինելու սուբսիդավորել գյուղտեխնիկայի ձեռքբերումը:

Տիգրան Սարգսյանը նշել է, որ կառավարությունը պատրաստ է հարկային արտոնություններ տրամադրել հողատարածքների այն սեփականատերերին, ովքեր մշակում են իրենց հողերը: «Այն հողատարածքների սեփականատերերին, ովքեր չեն մշակում իրենց հողերը, գտնվոմ են արտերկրում, կառավարությունը հարկային արտոնություն չի տա: Հողը ազգային հարստություն է և այն պետք է օգտագործել»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Կրթության հասանելիությունը ևս լինելու է ՀՀԿ նախընտրական ծրագրային առաջնահերթություններից: Պետությունը ֆինանսական օժանդակություն է ցուցաբերելու անապահով ընտանիքների երեխաների կրթության խնդրի լուծման նպատակով: «Սոցիալական անահավասարության պատճառներից մեկն էլ կրթության անհասանելիությունն է: Մեր շեշտադրումը լինելու է քաղաքացիներին կրթությունը և աշխատանքը հասանելի դարձնելը»,- նշել է վարչապետը:

Անդրադառնալով տարածքային համաչափ զարգացմանը` նա նշել է, որ կապիտալ ներդրումներն այսուհետ ուղղվելու են մարզեր` ենթակառուցվածքների զարգացման, որակյալ ծառայությունների մատուցման, աշխատատաղերի ստեղծման նպատակով: «Մարզերում ևս պետք է ստեղծվեն բարեկեցիկ կյանքի համար հարմարավետ պայմաններ»:

Գավառում և Մարտունիում կայացած հանդիպումների ընթացքում ներկայացվել են մի շարք առաջարկություններ, որոնք կներառվեն ՀՀԿ նախընտրական ծրագրում:

 

ՀՀԿ մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829