Լրահոս
Օրվա լրահոսը

Մարգար Օհանյանը պնդում է, որ իր նկատմամբ քրգործը կարվել է ՀՀ ոստիկանության նախկին ղեկավարության ցուցումով (ֆոտոշարք)

Փետրվար 20,2012 16:48

Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանն այսօր դատարանում իր ցուցմունքի հենց սկզբում հայտնեց, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները և քրեական այս գործն իր նկատմամբ կարվել է ՀՀ ոստիկանության նախկին ղեկավարության կողմից, քանի որ ինքն աշխատանքային անհամաձայնություններ է ունեցել ՀՀ ոստիկանության նախկին պետ Ալիկ Սարգսյանի հետ։

Մարգար Օհանյանը դատարանին հայտնեց, որ իր ղեկավարած տարիներին ճանապարհային ոստիկանությունում չեն եղել յուրացումներ։

Իր ցուցմունքում Մ. Օհանյանը հայտնեց նաև, որ անգամ ՀՀ ոստիկանության նախկին ղեկավարությունն աշխատանքից ազատել է անգամ ոստիկանության համակարգում աշխատող այն պաշտոնյաներին, ովքեր այցելել են իրեն։

PrevPhoto
NextPhoto

Մարգար Օհանյանի ցուցմունքն ավելի մանրամասն կներկայացնենք տեսանյութով։

Այս պահին Մարգար Օհանյանն ավարտել է ցուցմունքը և պատասխանում է մեղադրող դատախազ Հարություն Հարությունյանի հարցերին։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829