Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վարդան Այվազյան. «ՀՀԿ-ն խանդով չի վերաբերվում Օսկանյանի՝ ԲՀԿ անդամակցությանը»

Փետրվար 20,2012 16:43

Այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը, գնահատելով ներքաղաքական ներկայիս իրավիճակը, անդրադարձավ մեծամասնական-համամասնական ընտրակարգին վերաբերող քննարկումներին: Դրանք նա որակեց՝ որպես շահարկումներ, իսկ հարցը շահարկող քաղաքական ուժերի մասին նշեց, որ լավ կլիներ ժամանակին մասնակցեին քննարկումներին, ոչ թե նախընտրական շրջանում սկսեին խոսել այդ մասին:

Գործարարների՝ խորհրդարանում հայտնվել-չհայտնվելու առնչությամբ Վ.Այվազյանը նշեց. «Իսկ բիզնեսմենները ինչո՞ւ չպիտի լինեն խորհրդարանում: Գործարարությունը հանցագործություն չէ: Օրինակ՝ իմ ղեկավարած հանձնաժողովում երևի ամենից շատն են գործարար պատգամավորները, 20 գլուխ չեն, այլ 20 հոգի, և մարդիկ շատ լավ աշխատում են:   Ի վերջո, ոնց կարող ես թույլ չտալ մարդուն առաջադրվել: Միևնույն է, եթե մեծամասնականով էլ չլինի, ապա համամասնականով ո՞նց կարող ես սահմանափակել նրանց՝ ԱԺ հայտնվելը»:

Պարոն Այվազյանը քաղաքական դաշտում անակնկալներ չի կանխատեսում: Վստահ է, որ ֆավորիտը լինելու է ՀՀԿ-ն: Ըստ նրա՝ խորհրդարանում կհայտնվեն ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, ՕԵԿ-ը, ՀՅԴ-ն:

Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականություն վերադարձը քիչ հավանական է համարում, իսկ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի՝ ԲՀԿ անդամակցության մասին ասաց. «Մարդը ցանկանում է քաղաքական գործունեություն ծավալել, ԲՀԿ-ն էլ որոշում է կայացրել, ուստի ինչ է պատահել:  Չեմ կարծում, թե Հանրապետական կուսակցությունը դրան խանդով է վերաբերվում, քանի որ նա ունի իր ներուժն ու ռեսուրսները»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829