Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին առաջարկել է առաջիկա համապետական ընտրությունների ժամանակ քվեաթերթիկներում ներառել «բոլորին դեմ եմ» տողը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը փետրվարի 12-ին դիտորդական կարճաժամկետ առաքելություն է իրականացրել Արագածոտնի, Շիրակի եւ Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում եւ պարզել, որ տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների ընթացքում գրանցված անվավեր քվեաթերթիկների մեծ մասում ընտրողը իր բացասական վերաբերմունքն է արտահայտել բոլոր թեկնածուների վերաբերյալ։
«Օրինակ՝ Հրազդանում գրանցված 893 անվավեր քվեաթերթիկների հիմնական մասում ընտրողները դեմ են արտահայտվել երկու թեկնածուներին։ Նույնիսկ քվեաթերթիկներից մեկում ընտրողը տող էր ավելացրել ու գրել՝ Աբրահամ Լինքոլն ու քվեարկել նրա օգտին»,- պատմեց իրավապաշտպանը։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ