Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյանը չի վերադառնա քաղաքականություն

Փետրվար 20,2012 16:00

Քաղաքական գործիչները շարունակում են քննարկել նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի՝ ԲՀԿ-ին անդամագրվելու մասին լուրը: ՀՀԿ-ական Մենուա Հարությունյանն այսօր Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ Օսկանյանն ինքն է որոշել իր քաղաքական ապագան ու դրանից ողբերգություն սարքել պետք չէՕսկանյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի դարձնելու ավելի քաղաքականացված կամ ավելի զորեղ, որովհետեւ «Բարգավաճ Հայաստանն» իր համակիրների, ընտրողների սիմպատիայի վրա հիմնված քաղաքական ուժ է: Բայց կարծում եմ, որ Վարդան Օսկանյանի կերպարի քաղաքական դեմքերն իրոք պետք է լինեն քաղաքականության մեջ, որովհետեւ քաղաքականության մեջ հենց նրանք պետք է լինեն եւ ոչ թե թաղային հեղինակությունները, կրիմինալ ներկայացուցիչները: Նման մարդկանց մուտքը քաղաքականություն ժամանակի ընթացքում կստիպի, որ այն մարդիկ, որոնք քաղաքականության հետ որեւէ կապ չունեն՝ դուրս գան քաղաքականությունից»:

Մեր հարցին ի պատասխան, թե Օսկանյանի մուտքը կստիպի՞ կամ կնպաստի՞ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքականություն վերադառնալուն, պարոն Հարությունյանը կարծիք հայտնեց, որ նա չի վերադառնա քաղաքականություն:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829