ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը նամակ է գրել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին:
«Երեւանի Գլխավոր պողոտայում` Մաշտոց պողոտայի հարևանությամբ քաղաքապետարանի կողմից իրականացվող քաղաքաշինական, կառուցապատման աշխատանքները հանրության շրջանում լուրջ անհանգստության, ինչպես նաև բնապահպանական և հասարակական մի շարք կազմակերպությունների բողոքի ալիք են բարձրացրել:
Հաշվի առնելով հանգամանքը, որ աշխատանքներն իրականացվում են Երեւանի Գլխավոր հատակագծով հաստատված եւ ամրագրված կանաչ, հանրային տարածքում, հաշվի առնելով, որ այն կենսագործունեության միջավայրի փոփոխություն է ենթադրվում, ինչպես նաեւ ելնելով իրողությունից, որ կատարվող աշխատանքները շոշափում են երևանցիների եւ մայրաքաղաքի կենսական շահերը, բնապահպանական եւմշակութային խնդիրները, առաջնորդվելով «Քաղաքաշինության մասին ՀՀ օրենքի 12-րդ, 13-րդ, 14-րդ հոդվածներով, խնդրում ենք հնարավորինս կարճ ժամկետում հրավիրել հանրային քննարկում` իրազեկելու վերոհիշյալ տարածքի առնչությամբ քաղաքապետարանի ծրագիրը, ինչպես նաեւ լսելու շահագրգիռ անձանց եւ կազմակերպությունների տեսակետը»:
«Երկիր»