Լրահոս
Օրվա լրահոսը

Գեներալ Մանվելը ոչ թե քաղաքական, այլ էմոցիոնա՞լ հայտարարություն արեց

Փետրվար 20,2012 15:05

ՀՀԿ անդամ Մենուա Հարությունյանը Aravot.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Սերժ Սարգսյանին սատարելու մասին ԵԿՄ հայտարարությունը միության անդամների առիթ չի դառնա պառակտումների: «Ես լսեցի՝ ՀԱԿ-ից բավականին կոշտ գնահատականներ եղան, բայց կարծում եմ, որ Լեւոն Տեր- Պետրոսյանը, որին ես եւս երկրապահ եմ համարում, որովհետեւ նա էլ է պայքարել մեր պետության համար, կկարողանա իր թիմին բացատրել , որ սա քաղաքական հայտարարություն չէր»:

Պարոն Հարությունյանը կարծում է, որ ԵԿՄ նախագահի հայտարարությունն ավելի շատ էմոցիա էր արտահայտում, քան թե քաղաքական դիրքորոշում. «Քաղաքական հայտարարություն էր, բայց ավելի շատ էմոցիա կար, գեներալը նախագահին համարում է իր մարտական ընկերը: Հետեւաբար՝ նրանք ավելի շատ էմոցիոնալ հայտարարություն արեցին, քան քաղաքական: Մենք պետք է կարողանանք վեհ քաղաքական արժեքներ ձեւավորել մեր կյանքում ու դրանք պահել: Երկրապահ կամավորներն այն մարդիկ են, որոնք պայքարել են մեր պետության համար ու իրենց բարձր տառապանքներով հաղթանակ պարգեւել մեզ: Չէի ցանկանա երկրապահի գործունեությունը քաղաքականացնել, մանավանդ որ, այս տարիների ընթացքում հաջողվել է երկրապահին զերծ պահել քաղաքականությունից: Նախագահը այդ համագումարին մասնակցել է հարգանքից ու կարոտից ելնելով, որովհետեւ ինքն էլ է երկրապահ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829