Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԲՀԿ վարկանիշը կնվազի՞ Օսկանյանի անդամակցությունից հետո

Փետրվար 20,2012 11:46

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Աշոտյանը «Ֆեյսբուքի» իր անձնական էջում գրառել է (այն հրապարակում ենք իր թույլտվությամբ). «Օսկանյանը ԲՀԿ է մտել ի կատարումն կոալիցիոն հուշագրի, որը ամրագրում է գալիք ընտրություններին կուսակցությունների միջեւ համամասնության պահպանում: Քանի որ, եւ դա գաղտնիք չէ, մի պահ ԲՀԿ վարկանիշը սկսեց աճել, հուշագրի այդ կետը պահպանելու համար Օսկանյանը մտավ ԲՀԿ: Հիմա նորից հուշագրի զորությունն ամբողջությամբ վերականգնվել է»: Գրառմանը պրն Աշոտյանը հավելել է ժպիտի նշան:

Հիշեցնենք, որ անցած տարվա փետրվարի 17-ին կոալիցիան հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ մասնավորապես նշված էր. « Նոր փոփոխություններին ընդառաջ` կոալիցիոն կուսակցությունները միասնական են և նպատակ չունեն գալիք խորհրդարանական ընտրություններում իրենց քաղաքական կշիռն ավելացնել միմյանց դեմ պայքար ծավալելու և կոալիցիայի ներսում ուժերի հարաբերակցությունը փոխելու հաշվին: 

«Առավոտն» այս կապակցությամբ մեկնաբանություն խնդրեց ԲՀԿ նախագահի խոսնակ Խաչիկ Գալստյանից սակայն նա ասաց. «Առանձին անձանց ֆեյսբուքյան գրառումները չեմ մեկնաբանում»:

Մեր մյուս հարցին, թե այսուհանդերձ՝ այժմ էլ ուժի մե՞ջ է կոալիցիայի այդ հայտարարությունը՝ Խաչիկ Գալստյանը պատասխանեց. «Այդ հարցի կապակցությամբ ամեն ինչ ասված է»:

Նշենք, որ պրն Աշոտյանի այդ գրառմանը «Ֆեյսբուքում» արձագանքել է հեռուստալրագրող Պետրոս Ղազարյանը, որն ընդգրկվելու է ԲՀԿ համամասնական ցուցակում: Պետրոս Ղազարյանը մասնավորապես գրել է. «Ես ինչ որ չեմ հիշում, որ ձեր խմբակցությունը երբեւէ դժգոհություն հայտներ Օսկանյանից, բայց լավ հիշում եմ, որ իմ եթերում գովերգում էիք նրա իմաստուն եւ հեռատես քաղաքականությունը: Հետո դուք քանի որ պահպանողական կուսակցություն եք՝ ինձ թվում էր, պետք է ձեր քաղաքական անցյալին տեր լինեիք, թե չէ կստացվի ՕԵԿ»: Արմեն Աշոտյանը հակադարձել է. «Լավ չես հիշում: Ես եմ ԱԺ ամբիոնից Օսկանյանի հրաժարականից խոսել նրա` Նիկոլին տված հայտնի հարցազրույցից հետո: Որ չալարես՝ պառլամենտի կայքից կգտնես այն: Իսկ թե ով է գնում 2006-2007 ՕԵԿ-ի ճանապարհով, դա չասեմ»:  Ի պատասխան՝ Պետրոս Ղազարյանը հիշեցրել է. «Դուք նաեւ խոսել եք Դիլիջանի ֆինանսական կենտրոն, Գյումրին բարձր տեխնոլոգիաների կենտրոն դարձնելու, Իրան-Հայաստան երկաթգծի, նոր ատոմակայան կառուցելու, կոռուպցիան նվազեցնելու ու էլի շատ բաների մասին: Բայց խոսելով չի՝ գործողություններով է քաղաքականությունը որոշվում: Իսկ Օսկանյանի դեմ ոչ մի քայլ դուք չեք արել, այլ գովերգել եք կոմպլիմենտարիզմը: Իսկ ՕԵԿ-ը ձեր հավատարիմ գործընկերն է: Ասա ով է գործընկերդ՝ ասեմ, ով ես դու»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829