Չինացի ֆուտբոլային մրցավար Լու Ցզյուն, որն սպասարկել է 2000 թվականի ամառային օլիմպիական խաղերը եւ ֆուտբոլի 2002 թվականի աշխարհի առաջնությունը, կաշառք վերցնելու համար դատապարտվել է 5,5 տարվա ազատազրկման:
Դատարանը որոշել է նաեւ ամբողջությամբ առգրավել նրա ունեցվածքը: Լու Ցզյուն մեղավոր է ճանաչվել Չինաստանի ֆուտբոլային առաջնության յոթ խաղերում անհրաժեշտ արդյունք ապահովելու նպատակով $ 128 հազար կաշառք վերցնելու գործում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ