Այսօր՝ փետրվարի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 10։00-ի սահմաններում Նալբանդյան փողոցում՝ ՀՀ ոստիկանության վարչական շենքի դիմաց, իրար են բախվել Lexus մակնիշի 19 ՍՏ 565 համարանիշի և Subaru մակնիշի 30 ԼՕ 329 համարանիշի ավտոմեքենաները։
Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։
Դեպքի վայր են ժամանել Երևանի ՃՈ աշխատակիցներն ու ապահովագրական ընկերության ներկայացուցիչները։
Լուսանկարները՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ