Սեւան-Դիլիջան ճանապարհին, Ծովագյուղի գյուղի մոտ ձկնավաճառները երթեւեկող մեքենաների առաջ լայն տարածում են թեւերը` ցույց տալով վաճառվող ձկների չափերը: Եթե հավատանք նրանց ցուցադրածին` Սեւանում շնաձկներ են հայտնվել: Մինչդեռ լճում աղետալի չափով պակասել են ձկան չափերը, դրանց պաշարները եւ բնականաբար ձուկը թանկացել է: Փոքրիկ սիգը վաճառվում է 600, 800 գրամանոցը` 3000 դրամով: Իշխան ձկան կիլոգրամի գինն այստեղ 1900 դրամ է: Սակայն իշխան ձկները ոչ թե Սեւանից, այլ արհեստական ջրամբարներից են:
Ծովագյուղի մոտ նաեւ ձկնատեսակներ են վաճառվում, որոնք տեղացիներին անծանոթ են՝ երբեւէ չեն հանդիպել Սեւանա լճում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ