ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 20-ի ժամը 10.30-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են: Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Դժվարանցանելի են Արագածոտնի մարզի Թալինի և Աշտարակի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհները, Շիրակի մարզի Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհը, իսկ Արագածի և Ապարանի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհները ձնաբքի պատճառով հիմնականում փակ են և դժվարանցանելի:
Փակ են Սելիմի լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ, Վերին Գետաշեն-Մադինա, Շիրակի մարզի Գյումրի-Աշոցք, Գյումրի-Ամասիա ավտոճանապարհները:
Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: Ճանապարհների մաքրման աշխատանքները և երթևեկության անվտանգությունը իրականացվում են “ՃՇՇ”-ի և ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ:
ԱԻ նախարարությունը զգուշացնում և հորդորում է` զերծ մնալ վերոնշյալ ճանապարհներով երթևեկությունից:
***
Փետրվարի 19-ին, ժամը 08.30-ի դրությամբ Վրաստանի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ավտոճանապարհը փակ է:
ԱԻՆ