Փարիզում անցած տարի անցկացված ծանրամարտի աշխարհի առաջնության ավարտից հետո VADA-ն դոպինգ օգտագործելու համար չորս տարով որակազրկել է կանանց մրցաշարի 75+ քաշայինների պայքարում երրորդ տեղն զբաղեցրած, ուկրաինացի Օլգա Կորոբկային: Ու քանի որ նրա արդյունքները չեղյալ են հայտարարվել, պոկում վարժությունում աշխարհի առաջնության բրոնզե մեդալակրի կոչումը շնորհվել է 125 կգ արդյունք ցույց տված Հռիփսիմե Խուրշուդյանին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ