Մյունխենի ոստիկանությունը ցուցմունք վերցնելու նպատակով երեկվանից որոնում է տխրահռչակ Դերեք Չիսորայի հետ մամուլի աուլիսում ձեռնամարտի բռնված նույնպես անգլիացի ծանր քաշային բռնցքամարտիկ, WBA-ի վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Դեյվիդ Հեյին:
Իրավապահները նրան հյուրանոցում չեն գտել եւ շարունակում են որոնումները: Ասուլիսին ներկա գտնված լրագրողների փոխանցմամբ կռիվն ու փոխադարձ սպառնալիքներն սկսվել են այն բանից հետո, երբ Հեյն իր հայրենակցին հիշեցրել է րոպեներ առաջ Վիտալի Կլիչկոյից կրած պարտության մասին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ