Բրիտանացի բռնցքամարտիկը վերջին օրերին իր խուլիգանական վարքագծի պատճառով դարձել է սոցիալական ցանցերի գլխավոր գործող անձը:
Արդեն տեղեկացրել ենք, որ Գերմանիայի ոստիկանությունը մամուլի ասուլիսի ժամանակ ծեծկռտուք սարքելու համար նրան ու մարզչին հարցաքննելու նպատակով ձերբակալել էր Մյունխենի օդանավակայանում: Եվ ահա հայտնի է դարձել, որ կռվարար բռնցքամարտիկին եւ մարզչին յոթ ժամ հարցաքննելուց հետո ոստիկանությունը ուշ երեկոյան ազատ է արձակել՝ առանց մեղադրանք ներկայացնելու:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ