Լրահոս
Օրվա լրահոսը

Սոթքի ոսկու հանքում բանվոր է մահացել

Փետրվար 19,2012 20:07

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի Վարդենիսի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրօր-ի 157 հոդվածի 2-րդ մասի (աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ) հատկանիշներով:

PrevPhoto
NextPhoto

Ինչպես Վարդենիսից «Առավոտին» հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փետրվարի 11-ին` ժամը 16.30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Սոթքի ոսկու հանքի տարածքում աշխատանքներ կատարելու ժամանակ ավտոկռունկի փոքր բեռների համար նախատեսված բեռնակիր կեռիկն իր ծանրության գլանակով պոկվել և ընկել է հանքի բանվոր, Սյունիքի մարզի Ագարակ գյուղի բնակիչ, 58-ամյա Յուրա Բունիաթյանի վրա: Վերջինս տեղում մահացել էր:

Ոստիկանության Վարդենիսի քննչական բաժանմունքի քննիչ Գեղամ Մարգարյանի կողմից նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Հանք են ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության պատասխանատուները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829