Այսօր` փետրվարի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում:
Ինչպես «Առավոտին» հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 18.00-ի սահմաններում Վրաստանի քաղաքացի, 55-ամյա Ավթանդիլ Խուռաշվիլին, վարելով «Սկանիա» մակնիշի VQV-652 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի Ջուջևան գյուղի վարչական շրջանում բախվել է հողե թմբին և շրջվել: Վարորդը տեղում մահացել է:
Այս պահին դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները` հրամանատար Վարդան Նարգիզյանի, 2-րդ դասակի հրամանատար Արարատ Գրիգորյանի և 5-րդ վաշտի հետաքննիչ Մխիթար Գիշյանի գլխավորությամբ:
Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնի քննիչ Արկադի Աբովյանը: Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: