Թուրքիայի Բելեկ քաղաքում ուսումնամարզական հավաքում գտնվող Մախաչկալայի «Անժիի» կիսապաշտպան Ռոբերտո Կառլոսը «Twitter»-ի իր էջում պատմել է թիմի վերջին մարզման մասին:
«Այսօր շատ լավ մարզում անցկացրինք: Էտո`Օն պարտվեց իմ թիմին: Մենք Սամյուելի հետ հաշվի վրա գրազ էինք եկել եւ ես նրանից հազար եվրո կրեցի: Ինչպիսի~ գեղեցկություն է», – գրել է բրազիլացին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ