Լրահոս
Օրվա լրահոսը

Խտացրած կաթը կարող է վտանգավոր լինել

Փետրվար 19,2012 18:06

«Երբ տանը քաղցրավենիք չի լինում, սիրտս խտացրած կաթ է ուզում: Դրա համար էլ մայրս ու հայրս ամեն օր խտացրած կաթ են գնում ինձ համար», – ծիծաղելով ասում է 8-ամյա Ալեքսանդրան: Իսկ տնային տնտեսուհի Քնարիկը բոլորին առաջարկում է ուտել եփած խտացրած կաթ` պատճառաբանելով, որ այդպես ավելի համեղ է, քան սովորականը: Սակայն 27-ամյա դեղագետ Լուսինե Չոբանյանը վստահեցնում է, որ եփելիս` խտացրած կաթը կորցնում է իր կենսական կարևոր նյութերը: «Գուցե շատերին է դուր գալիս եփած խտացրած կաթի համը, բայց այն այդքան էլ օգտակար չէ առողջության համար»:

Խտացրած կաթը շատերի քիմքին է հաճելի, հատկապես երեխաների համար, սակայն բժիշկների համոզմամբ, այն եփելը լավ տարբերակ չէ: Osglavnom.ru կայքից տեղեկանում ենք, որ եփած խտացրած կաթը չի պարունակում օրգանիզմի համար կարևոր նյութեր, այնպես ինչպես սովորական կաթը: Իսկ սովորական խտացրած կաթն ավելի դյուրամարս է,  քան եփածը, քանի որ այն պարունակում է վիտամիններ А և D, կաթնաշաքար և այլն: «Եփած խտացրած կաթի կալորիականությունն ու յուղայնությունը չեն փոփոխվում: Ուստի և սովորական, և եփած 100գ խտացրած կաթը  պարունակում են մոտ 330կկալ և 8,5 տոկոս յուղայնություն: Սակայն վերջինի դեպքում Е, В3 և В12 վիտամինները երկու անգամ նվազում են», – նշում է բժիշկ Սերգեյ Ագապկինը: Ըստ նրա` եփման ժամանակ գլյուկոզայի մակարդակը չի մեծանում, միակ տարբերությունը նրանում է, որ եփած խտացրած կաթի պարագայում գլյուկոզան գտնվում է կարամելի, իսկ սովորականի դեպքում` շաքարի բաղադրության մեջ:

Բուխարեստում սննդի թունավորման կասկածանքով մի աղջնակ են տեղափոխել հիվանդանոց: «Սկզբից բժիշկները կարծում էին, որ թունավորման պատճառը երշիկեղենն է: Սակայն բազմաթիվ հետազոտություններից պարզ դարձավ, որ երեխաս թունավորվել էր խտացրած կաթից», – պատմում է աղջկա մայրը:

Մասնագետների հավաստմամբ, խտացրած կաթի եփելը վտանգավոր է, քանի որ վերջինի տարրան պատրաստված է երկաթից` հաճախ ծածկված լինելով անագի բարակ շերտով: Իսկ եռացնելիս` անագը կարող է անցնել սննդի մեջ և թունավորել մարդու օրգանիզմը: Այն բացասական է ազդում նյարդային համակարգի վրա` առաջացնելով շնչառական մկանների կաթված: Ուստի պետք է խուսափել մեծ քանակությամբ եփած խտացրած կաթ օգտագործելուց: Սակայն այն ճիշտ եփելու դեպքում` կարելի է խուսափել վատ հետևանքներից: Անվտանգ լինելու համար պարզապես պետք է խտացրած կաթը երկաթյա տարրայից տեղափոխել ապակյա, ճենապակյա կամ կերամիկական տարրա և եփել 3-4 ժամ: Այդպիսով հնարավոր կլինի ուտել և’ համեղ, և’ անվտանգ սնունդ:

Ելենա Չոբանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829