Լրահոս
Օրվա լրահոսը

Հերթական գայլը վնասազերծվել է այս անգամ Արարատի մարզում

Փետրվար 19,2012 18:03

Այսօր` փետրվարի 19-ին, Արարատի մարզում գայլ է վնասազերծվել:

PrevPhoto
NextPhoto
Ինչպես «Առավոտին» հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն մի քանի օր է` Արարատի մարզի Նոր Կյուրին գյուղում գյուղացիները գիշերները լուսացնում են ահը սրտներում, թե` «ուր որ է գելը վրա կտա իրենց հոտին»: Անգամ գյուղում կատակում էին թե` «ով գելին խփի, էլ չեն սպասելու պետության փոխհատուցմանը, այլ իրենք մի լավ տնական արաղ են խմացնելու խփողին»:

Այսօր` գիշերը ժամը 02.00-ի սահմաններում, գյուղի բնակիչները` թվով 10 հոգի, որոնք հիմնականում որսորդներ են, տեղեկություն են ստանում, որ հսկայական գայլը գյուղի տարածքում է: Ժամը 03.00-ի սահմաններում գյուղի բնակիչ, 26-ամյա Գագիկ Սարգսյանը, ով 6 տարվա որսորդ է, կարողանում է գյուղից մոտ 500 մետր հեռավորության վրա մեկ կրակոցով վնասազերծել գայլին:

Ըստ գյուղացիների` վնասազերծված գայլը հնարավոր է ձագով է: Տարիներ առաջ Գագիկի հայրը` Գուրգենը, ով նույնպես որսորդ է, կարողացել է վնասազերծել մեկ այլ գայլի:

Կատարվածի մասին Գ. Շամշյանը հայտնել է Բնապահպանության նախարարություն, որտեղից հայտնել են, որ առավոտյան Գ. Սարգսյանը կարող է իր կողմից վնասազերծված գայլով ներկայանալ նախարարության համապատասխան ծառայություն և ստանալ պետության կողմից խոստացված 100 հազար դրամ պարգևավճարը: Հիշեցնենք, որ հինգշաբթի օրը կառավարությունը պահուստային ֆոնդից Բնապահպանության նախարարությանը հատկացել էր 20 մլն դրամ, որպեսզի ամեն մի խփված գայլի համար որպես պարգևատրում քաղաքացին ստանա 100 հազար դրամ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829