Լրահոս
Օրվա լրահոսը

Հղիությունը հիվանդություն չէ. «Հիշեցնում է» բժիշկը

Փետրվար 19,2012 17:52

         

«Էսօր  կյանքիս ամենաերջանիկ օրն ա, վերջապես տղես կծնվի ու իրա ծնունդով ես ինձ լիարժեք մարդ կզգամ»,- անկեղծաբում է ծննդատան ընդունարանում  սպասող Արմեն Մարգարյանը: 5 տարի է` նա եւ կինը երեխա չեն ունենում:

Մանկաբույժ-գինեկոլոգ Կիմա Մարտիրոսյանի խոսքով`  առողջ  երեխա ունենալու համար կինը պետք է հղիության առաջին եռամսյակից սկսած գտնվի  բժշկի հսկողության տակ: Հետագա բարդություններից խուսափելու համար մանկաբույժը խորհուրդ է տալիս անպայման լիարժեք հետազոտվել, նախապես իմանալ` ինչ հիվանդություններ կամ ախտաբանական խնդիրներ ունի հղին,   որոնցով էլ պայմանավորված կլինի` շարունակե՞լ, թե՞  ընդհատել  հղիությունը:

Բժշկին դիմելու, խորհրդատվության գնալու պարբերականությունը կախված է հղի կնոջ վիճակից, ինքնազգացողությունից: Այսինքն` եթե կնոջ մոտ խնդիրներ չկան և հղիությունը նորմալ է ընթանում, բժշկին հաճախ դիմելու անհրաժեշտություն չկա:

«Ես ինձ շատ լավ եմ զգում և ոչ մի բողոք չունեմ, ուղղակի ապահովության համար 2 ամիսը մեկ գալիս եմ կոնսուլտացիայի»,- նշում է  32 շաբաթական հղի Աննան:

Բժշկի խոսքով` շատ կարևոր է, թե կնոջ  մոտ որերորդ հղիությունն է:  «Եթե առաջինն է, և ոչ մի խնդիրն չկա, այսինքն` դասվում է ցածր ռիսկի խմբում, բնականաբար, խիստ հսկողության կարիք չկա,- ասում է Կ. Մարտիրոսյանը` ավելացնելով,- լուրջ հսկողության կարիք ունեն, օրինակ` կրկնածին կանայք, որոնք առաջին  հղիության  ժամանակ բարդություններ, վիժումներ կամ արհեստական ընդհատումներ են ունեցել»:

Մանկաբույժը կանանց խորհուրդ է տալիս միշտ հիշել, որ իրենք հիվանդ չեն, որ հղիությունը հիվանդություն չէ, այլ ֆիզիոլոգիական գործընթաց և  հավելում,- «Իհարկե կան որոշակի պահանջներ` մաքուր օդ,  ճիշտ սնունդ` վիտամիններով, մրգերով, բանջարեղեններով հարուստ, բայց այնուամենայնիվ հղի կինը պետք է շարունակի իր բնականոն կյանքը,  իր կենսակերպը»:

Այսօր արդեն երեխան և մայրը գտնվում են համատեղ կեցության պայմաններում, այսինքն` ծննդից անմիջապես հետո մայրը կարող է գրկել փոքրիկին, բացառությամբ այն դեպքերի, երբ ծննդաբերությունից հետո առողջական խնդիրներ  են լինում մոր կամ երեխայի մոտ: Մանկաբույժ-գինեկոլոգի խոսքով` հիմա շատ ընդունված է նաև վաղ դուրսգրումը. «Եթե մոր կամ երեխայի մոտ ոչ մի խնդիր, ոչ մի գանգատ չկա, 3 օր հետո կարող են դուրս գրվել»:

Մինչ մենք զրուցում էինք  մանկաբարձուհու հետ, ընդունարանում սպասող Արմեն Մարգարյանը դարձավ հայր:

Ռուզան Ասատրյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829