Գերմանիայի ոստիկանությունը Մյունխենի օդանավակայանում ձերբակալել է նախորդ օրը Վիտալի Կլիչկոյին պարտված Դերեք Չիսորային, որը վերադառնում էր հայրենիք:
Իրավապահներն անգլիացուն տարել են այն պահին, երբ վերջինը պատրաստվում էր հաշվառում անցնել: Նա պաշտոնական հետաքննության շրջանակներում հարցաքննվելու է մենամարտից հետո հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ իր հայրենակից, աշխարհի նախկին չեմպիոն Դեյվիդ Հեյի հետ կռվելու համար, որի ընթացքում Չիսորայի մարզիչ Ադամ Բուտը գլխի վնասվածքներ է ստացել:
Հնարավոր է՝ Չիսորային մեղադրանք ներկայացվի ծեծկռտուք սարքելու եւ մարդ սպանելու սպառնալիքի մեղադրանքներով:
Մյունխենի ոստիկանությունը հաստատել է նաեւ, որ այսօր ավելի ուշ հարցաքննվելու է նաեւ Դեյվիդ Հեյը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ