Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր սերեր ու նոր հարաբերություններ փնտրողները` վատ վարք ունեցողներ. Հասարակական կարծիքի համաձայն

Փետրվար 19,2012 17:31

 

«Յաաախք, ատում եմ այդպիսի դեպքերը, երբ իրար անիմաստ ցավ են պատճառում: Սակայն լինում են դեպքեր, երբ իրար իսկականից սիրում են, սակայն շփվելով ու չհասկանալով իրար, բաժանվում են: Այժմ կա այնպիսի կարծիք, որ եթե աղջիկը շատ է ընկեր փոխում, ապա լավ աղջիկ չէ: Ես այդպես չեմ կարծում և մտածում եմ, որ ընկերությունը չափանիշ չէ աղջկան դատելու համար», – ասում է 19-ամյա Էլիզան:

Կա տարածված կարծիք, ըստ որի` եթե աղջիկը մի քանի տղայի հետ արդեն շփվել է եւ նորից սկսում է հարաբերություններ մեկ ուրիշի հետ,  ապա «վատ աղջիկ» է: Այսպես է մտածում նաև Նորայրը, ասում է` եթե աղջիկը անընդմեջ նոր սեր է փնտրում և նոր հարաբերություններ է ձեռք բերում, ապա վատ վարքի տեր է:

Իսկ Գայանեն, ով բնակվում է Էջմիածնում, ասում է. « Շատ վատ եմ վերաբերվում այդպիսի երևույթներին: Դա նշանակում է, որ այդ մարդը անկայուն է և լուրջ չի վերաբերվում ուրիշի զգացմունքներին: Նախքան ընկերություն անելը մարդ պետք է կշռադատի, թե կարո՞ղ է նա ընկերություն անել այդ մարդու հետ, թե՞` ոչ: Եթե տղան կամ աղջիկը մեկ կամ երկու անգամ փոխում են իրենց ընկերոջը կամ ընկերուհուն, ապա դա նորմալ է, իսկ եթե ավել, ապա դա նշանակում է, որ այդ մարդը անկայուն է և լուրջ չի մոտենում հարաբերություններին»:

Այս խնդրի շուրջ իր կարծիքն է հայտնում հոգեբան Անի Հովհաննիսյանը. « Այդպիսի դեպքեր շատ են լինում հատկապես դպրոցականների շրջանում, քանի որ նրանք դեռևս հոգեպես այնքան չեն հասունացել, որպեսզի հասկանան այդպիսի կարևոր զգացմունքի լրջությունը: Իսկ մեծահասակների մոտ այդպիսի դեպքերը քիչ է նկատվում, քանի որ նրանք արդեն կայուն, կյանք մտած մարդիկ են, բայց նրանց մոտել կրկին նկատվում է այդպիսի երևույթ, որոնք կարող են խորը հետք թողնել:»
Ընկերուհի փոխելու երևույթը այժմ շատ տարածված է պատանի տղաների մոտ, ովքեր ուզում են գլուխ գովել իրենց ընկերների մոտ, սակայն իրենք չեն էլ հասկանում, որ խաղում են ուրիշի զգացմունքների հետ և մեծ ցավ են պատճառում իրենց «նախկին» ընկերուհիներին:

«Նայած ինչ ձևի են ընկերություն անում, եթե ուղղակի ժամանակ են անցկացնում, ապա շատ վատ եմ վերաբերվում այդպիսի երևույթին, բայց երբ որ շփվում են ու իրար չեն հասկանում դա արդեն նորմալ է, չպետք է հուսահատվել ու կրկին սկսել կյանքը դասավորել», – ասում է հոգեբանը:

 

 

Մարտին Բաղդասարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829