Երեկ` փետրվարի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 18.40-ի սահմաններում Դիլիջանի շտապօգնության ծառայությունից տեղեկացրել են ոստիկանության Դիլիջանի բաժին, որ կրծքավանդակի սալջարդ հարցականով մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, Ստավրոպոլի երկրամասի բնակիչ, 64-ամյա Հեկտոր Սայանը:
Հիվանդանոց է մեկնել Դիլիջանի ոստիկանության օպերատիվ-քննչական խումբը, որը պարզել է, որ նույն օրը` ժամը 17.50-ի սահմաններում, Երևան-Իջևան ավտոճանապարհի 101.7 կմ հատվածում իրար են բախվել Տավուշի մարզի Գոշ գյուղի բնակիչ, 23-ամյա Արտեմ Պողոսյանի վարած «ՈՒԱԶ 469» մակնիշի 31 ԼԼ 661 համարանիշի, ՌԴ քաղաքացի Ստավրոպոլի բնակիչ, 35-ամյա Վիտալի Եղիազարյանի վարած «Տոյոտա Ռավ 4» մակնիշի T 400 ШН-26 համարանիշի և Գյումրի քաղաքի բնակիչ, 54-ամյա Սամվել Սարգսյանի վարած «Ֆոլցվագեն Պասսատ» մակնիշի 27 ՕՕ 206 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով «Տոյոտա Ռավ 4»-ի ուղևոր Հ. Սայանը տեղափոխվել է Դիլիջանի հիվանդանոց:
Կարդացեք նաև
Գ. Շամշյանը հայտնում է, որ Ս. Սարգսյանն աշխատում է Գյումրի քաղաքում տեղակայված թիվ X զորամասի հեռուստակենտրոնի պետ:
Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնի Դիլիջանի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Մեքենաները տեղափոխվել են ոստիկանության Դիլիջանի բաժնի տուգանային հրապարակ: