Դեռ հունվարի 4-ին «Aravot.am»-ում գրել էինք, որ Կազանում անցած տարի անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնության մեդալակիրներ, հայաստանցիներ Էլեն Գրիգորյանի եւ Գեւորիկ Պողոսյանի դոպինգ անալիզների դրական արդյունքները հաստատվել են եւ նրանք, կարելի է ասել՝ որ որակազրկվել են:
Ցավոք, դա պաշտոնապես հաստատվել է ու Եվրոպայի առաջնության արդյունքների ցուցակում նրանց անունների դիմաց նշվել է DSQ, այսինքն՝ որակազրկում:
Սակայն Քյոլնի լաբորատորիայից եւ IWF-ի՝ Բուդապեշտում գտնվող կենտրոնակայանից, նաեւ լավ լուր կա: Կազանում 165 կգ արդյունք ցույց տված մեր մինչեւ 85 կգ քաշային Էդգար Գեւորգյանին շնորհվել է պոկում վարժության Եվրոպայի բրոնզե մեդալակրի կոչումը, քանի որ Իսրայելի դրոշի ներքո հանդես եկած ուկրաինացի Անատոլի Միշուկը նույնպես որակազրկվել է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ