Լրահոս
Օրվա լրահոսը

Ծխելը կարող է սպանիչ լինել

Փետրվար 19,2012 13:18

Բրոնխիտ, քաղցկեղ, սրտային, շնչառական խնդիրներ. սրանք այն   հիվանդություններն են , որոնց առաջացմանը նպաստում է ծխախոտը: Վերջինս պարունակում է մի շարք թունավոր նյութեր: Նիկոտինից բացի` արտաքինից տպավորիչ գլանակը պարունակում է նաև ածխաթթու գազ, ռադիոակտիվ պոլոնիում և այլ վտանգավոր բաղադրիչներ: Ծխախոտն առաջին հերթին ազդում է թոքերի վրա , որից հետո հարվածի տակ է սիրտը և մյուս օրգանները: «Յուրաքանչյուր ծխող մարդ 15-50 անգամ մեծացնում է կյանքին վերջ տալու հավանականությունը: Նիկոտինը և մյուս թույները նախ վնասում են ծխողի թոքերը, վատանում է սրտի աշխատանքը, շնչառությունը, ուղեղի սնուցումը: Ինֆարկտ տարած մարդու համար անգամ մեկ հատ սիգարետը կարող է սպանիչ լինել»,- ասում է բժիշկ Սուրեն Հունանյանը: Մոտ 900 աստիճան ջերմություն ունեցող ծխախոտի ծուխը պարունակում է շուրջ 4000 քիմիական միացություն, որոնցից 40-ը թունավոր են և խիստ վտանգավոր: Թոքի քաղցկեղի առաջացման 98 % պատճառը  ծխելն է: Ծխողների մոտ քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը տասն անգամ ավելի մեծ է, քան չծխողների մոտ: Վերոնշյալ հիվանդությունների առաջացման գործոնը ավելի է մեծանում, երբ ծխել սկսում են վաղ տարիքից: Այժմ ամբողջ աշխարհում 15 տարեկան տղաների  75%  և աղջիկների 25 % ծխում է, մինչդեռ 20 տարի առաջ այդ ցուցանիշները մոտ երկու անգամ փոքր էին: «Դեռահաս տարիքում տղաները ծխելով փորձում են ինքնահաստատվել, ցույց տալ, որ իրենք արդեն մեծ են: Աղջիկներն էլ այդ կերպ ցանկանում են լինել օրիգինալ և ինքնատիպ` չհասկանալով, որ ծխելը դրան հասնելու ամենավտանգավոր միջոցն է»,- մեկնաբանում է հոգեբան Անի Բաբայանը:

    Նոյեմբերի 18-ը ողջ աշխարհում նշվում է որպես ծխելու դեմ պայքարի միջազգային օր: Տնտեսագետ Արսեն Գևորգյանը, ով մեկ տարի առաջ այդօրը թողեց ծխելն, այսօր երջանիկ է իր առողջ տեսքի համար: «Զգում եմ, որ ավելի առույգ եմ, հանգիստ եմ շնչում, երկար քայլերն այլևս չի հոգնեցնում , և ամենակարևորը, ինչից կինս այլևս չի բողոքում, վրայիցս ծխախոտի հոտ չի գալիս»,- ժպտալով պատմում է Արսենը:

 

 

Քրիստինե Խլղաթյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829