Դերեկ Չիսորային որտեղի՞ց այդքան ատելություն ուկրաինացի եղբայրների հանդեպ:
Բավական չէ, որ նա կշեռքի ժամանակ բոլոր ներկաների աչքի առջեւ ապտակեց Վիտալի Կլիչկոյին, լրատվամիջոցները տեղեկացնում են, որ մարտից առաջ նա հարմարեցրել է նաեւ թքել Վլադիմիր Կլիչկոյի դեմքին: Ավելի ճիշտ, շշից բերանը ջուր հավաքելով՝ թքախառն «ցողել» է կրտսեր Կլիչկոյի դեմքը:
Ճիշտ է, ծագումով զիմբաբվեցին արդեն ռինգում մրցավարների միաձայն որոշմամբ պարտություն կրեց, սակայն դրանից հետո էլ շարունակել է սադրանքները: Փոխանակ բռնցքամարտում ընդունված ասպետական կարգի ձեռքսեղմումով կամ գրկախառնումով շնորհավորելու մրցակցին, նա հենց ռինգում մերժել է Վիտալիի մեկնած ձեռքը ու մի երկու ռաունդ էլ կռվելու առաջարկ արել: Նոր սկանդալը կանխել են Չիսորայի մարտավկաները՝ նրան ռինգի հակառակ անկյուն տանելով: Սակայն այդ ընթացքում էլ նա շարունակել է իրեն լկտի պահել՝ անվայել արտահայտություններ, ասում են՝ հայհոյանքներ, անելով Կլիչկոների հասցեին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ