Այսօր՝ փետրվարի 19-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել է, որ էլեկտրոնային լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել այն մասին, թե իբրև Սադախլո անցակետում փախուստի փորձ կատարելիս ձերբակալվել է ՀՀ Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետի տեղակալ, գնդապետ Հայկ Ստեփանյանը։
Գ. Շամշյանը հայտնում է, որ ինքը հանդիպել և զրուցել է Հայկ Ստեփանյանի հետ՝ ՀՀ Ոստիկանության պետական պահպանության միավորման իր աշխատավայրում, և Ստեփանյանը հերքել է այդ տեղեկությունը՝ ասելով, որ այդ ամենը հերյուրանք է և չի համապատասխանում իրականությանը, իսկ Հ. Ստեփանյանը նույն վարչության պետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ՀՀ ոստիկանության պետ, գեներալ–լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամանով։ Գնդապետ Ստեփանյանը հայտնել է նաև, որ ինքը Միացյալ Նահանգներից վերադարձել է ամանորից հետո՝ հունվարին, և որևէ խնդիրներ չի ունեցել Հայաստան մուտք գործելիս։