Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ձնաբքի պատճառով Շիրակի և Արագածոտնի մարզերում ամբողջությամբ փակ են միջհամայնքային ավտոճանապարհները

Փետրվար 19,2012 10:16

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 19-ին, ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են: Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Ապարան-Սպիտակ ավտոճանապարհի Ծիլքար գյուղի հատվածում առկա է  ձնաբուք, ցածր տեսանելիություն և քամու ուժգնացում:

Դժվարանցանելի է Երևան-Գյումրի ավտոճանապարհի Լանջիկ-Մարալիկ հատվածը, որտեղ նույնպես առկա է  ձնաբուք, ցածր տեսանելիություն և քամու ուժգնացում, իսկ Շիրակի և Արագածոտնի (մարզում ամբողջությամբ փակ են Ապարանի, Թալինի և Արագածի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհները) մարզերի միջհամայնքային ճանապարհները ձնաբքի պատճառով հիմնականում փակ են և դժվարանցանելի:

Փակ են Սելիմի լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ, Վերին Գետաշեն-Մադինա, Ալագյազ-Ծաղկահովիտ ավտոճանապարհները, Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի Ջաջուռ-Լուսաղբյուր հատվածը, Գյումրի-Աշոցք ավտոճանապարհի Ցողամարգ-Վարդաբլուր հատվածը:

Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: Ճանապարհների մաքրման աշխատանքները և երթևեկության անվտանգությունը իրականացվում են “ՃՇՇ”-ի և ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ:

ԱԻ նախարարությունը զգուշացնում և հորդորում է` զերծ մնալ վերոնշյալ ճանապարհներով երթևեկությունից:

***
Փետրվարի 19-ին, ժամը 09.00-ի դրությամբ Վրաստանի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ավտոճանապարհը փակ է:

ԱԻՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829