Փետրվարի 7-12-ն աշխատանքային այցով Իտալիայում էր գտնվում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Փետրվարի 8-ին Վատիկանում նրան ընդունեց Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI-ը:
ՀՀ սփյուռքի նախարարուհուն ողջույնի խոսք ուղղեցին Վարժարանի տնօրեն Հ. Գեւորգ ծայրագույն վարդապետ Նորատունկյանը եւ Մոնրեալից Հռոմ ժամանած Գեւորգ ծայրագույն վարդապետ Եղիայանը:
Իտալիայում ՀՀ սփյուռքի նախարարը հանդիպումներ ունեցավ նաեւ քաղաքական եւ այլ պաշտոնական անձանց հետ, ներկա եղավ մի շարք ձեռնարկների:
Այսօր երեկոյան Հրանուշ Հակոբյանը կմասնակցի Իտալիայում ՀՀ դեսպանության ջանքերով կազմակերպված համերգին, որը տեղի կունենա Տրիեստի՝ Տարտինիի անվան երաժշտանոցի մեծ սրահում: Համերգին ելույթ պիտի ունենան հայազգի դաշնակահարուհի Անի Մարտիրոսյանը եւ «Ծաղկազարդ» երգչախումբը: Իսկ վաղը՝ փետրվարի 11-ին, նախարարը կմասնակցի Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջազգային դասախոսական հանդիպմանը:
Կարդացեք նաև
ՀՀ սփյուռքի նախարարի փոխանցմամբ՝ Հայաստանից Իտալիա են գնացել նաեւ մի շարք գործարարներ, ովքեր հանդիպելու են Տրիեստի գործարարների հետ և փորձելու են համատեղ ծրագրեր մշակել: