Այսօր՝ փետրվարի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 13.00-ի սահմաններում Երևան–Գյումրի ավտոճանապարհի Ազատավան գյուղի հատվածում իրար են բախվել «Լենդ ռովեր» մակնիշի 20 ՏՏ 440 համարանիշի և «ԳԱԶ 5312» մակնիշի 639 ՏՍ 46 համարանիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով «Լենդ ռովեր»–ի վարորդ, Գյումրու բնակիչ Արմեն Գրիգորյանն ու նրա ուղևոր Հովհաննես Ասլանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրիի Գյուլբենկյանի անվան հիվանդանոց։ Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ դասակի աշխատակիցները՝ հրամանատարի տեղակալ Գևորգ Դավթյանի գլխավորությամբ։ Մինչ դեպքի վայր կժամանեին ՃՈ աշխատակիցներն ու ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի քննիչը, «Լենդ ռովեր»–ի վրայից հանել էին համարանիշները։
Կարդացեք նաև
«ԳԱԶ 5312» մակնիշի ավտոմեքենան պատկանում է «Իգիթ» ՍՊԸ–ին, որի վարորդը եղել է Արտյոմ Միքայելյանը։ Փաստի առթիվ ոստիկանության Շիրակի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։