Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե Ծառուկյանն աղքատ լիներ, նրա կողքին կլինեի՞ք (Տեսանյութ)

Փետրվար 18,2012 21:02

Այսօր Aravot.am-ը ԲՀԿ երիտասարդ անդամներից մեկից՝ ԲՀԿ-ի կրթական-քաղաքական ծրագրերի կենտրոնի ղեկավար Գեւորգ Մանուկյանից հետաքրքրվեց՝ այսօր շատ կուսակցությունների անդամներ հավաքվում են կուսակցության շուրջը ոչ այնքան գաղափարների համար, այլ նյութական շահերից դրդված, ԲՀԿ երիտասարդները գաղափարների՞ համար են հավաքվում, թե՞քանի որ պարոն Ծառուկյանը հարուստ է՝ հարստության շուրջ են հավաքվում: Նա պատասխանեց. «Ճիշտն ասած, ես չգիտեմ, թե դուք որտեղից գիտեք, որ մարդիկ հավաքվում են նյութականի հիման վրա, բայց չեմ բացառում, որ ձեր ծանոթների շրջանակում կան այդպիսի մարդիկ: Չեմ էլ ուզում այլմոլորակայինի տպավորություն թողնեմ ու ասեմ՝ ես չեմ լսել այդպիսի բան: Իհարկե, կարող են նման մարդիկ լինել, բայց ուզում եմ հստակ ասել, որ ԲՀԿ շարքերում՝ հատկապես երիտասարդների շարքերում, որոնք տարբեր գաղափարական ակումբներում, միջոցառումներին, սեմինարներին հանդես են գալիս ԲՀԿի անունից՝ նրանք բոլորը հանդես են գալիս հաաարակական հիմունքներով: Որեւէ մեկը պարգեւավճար կամ աշխատավարձ չի ստանում եւ որեւէ մեկը նյութական ակնկալիք չունի: Ես ինքս այստեղ լինելով՝ սրա դիմաց չեմ սպասում որեւէ խրախուսանքներ: Նյութականի շուրջ համախմբվող մարդն ինքն իր տեսակով է նյութական մարդ»:

Մենք փորձեցինք նաեւ ճշտել՝ եթե պարոն Ծառուկյանն աղքատ լիներ, դարձյա՞լ գաղափարները կգայթակղեի՞ն ձեզ: Գեւորգ Մանուկյանը պատասխանեց. «Պարոն Ծառուկյանից ավելի հարուստ մարդիկ կան այսօր Հայաստանում, եւ երիտասարդները կարող են համախմբվել այդ մեծահարուստների շուրջ: Բայց քանի որ պարոն Ծառուկյանն ինչ ասում է՝ արվում է, երիտասարդները միանշանակ կարողանում են տարբերել: Ես հիմա չեմ ուզում չափել մարդկանց հարստության չափը, բայց միանշանակ հարստությունն այստեղ ոչ մի էական դեր չի խաղում: Կա գործիչ, խարիզմա, կա գործի եւ խոսքի համապատասխանություն: Նույնիսկ գործն  ավելի շատ է, քան խոսքը: Դրա համար երիտասարդությունը ոգեւորություն է տեսնում: Երիտասարդներին չի կարելի խաբել»:

Ըստ Գ. Մանուկյանի, Գագիկ Ծառուկյանը կուսակցության հիմնավորման իսկ օրվանից մեծ կարեւորություն է տվել երիտասարդներին եւ նրանց կրթությանը. «Այսօր երիտասարդները շատ իմպուլսիվ են: Ցանկացած անհամապատասխանություն, եթե նրանք նկատեն, անմիջապես հիասթափվում են: Եթե մինչեւ այսօր երիտասարդները մեր կողքին են եւ մեր բանակը գնալով մեծանում է, նշանակում է՝ պարոն Ծառուկյանը չի հիասթափեցնում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829