Ինչպե՞ս զարգացնել տնտեսությունը, առանց բնությանը վնաս հասցնելու: Մի խումբ բնապահպաններ հարցի պատասխանը գտնելու մտադրությամբ հանքարդյունաբերության կենտրոններում տնտեսության զարգացման այլընտրանքային ծրագիր են մշակում։
Քանի որ շահագործվող հանքերը նախկինում մեծամասամբ զարգացած գյուղատնտեսական կենտրոններ են եղել, բնապահպանները շեշտը դրել են գյուղատնտեսության զարգացման վրա։
«Գյուղատնտեսություն՝ հետեւաբար սննդի մշակում, տուրիստական ենթակառուցվածքներ, նաեւ ձկնարդյունաբերության, անտառային բարիքների վերամշակման, թեթեւ արդյունաբերություն հետ կապված ծրագրեր»,- «Ա1+»-ի հետ զրույցում տեղեկացրեց նախաձեռնության համահեղինակ, «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արման Վերմիշյանը։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ