Այսօր Երկրապահ կամավորականների միության համագումարին ներկա էր նաեւ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Նա ակտիվորեն աջ ու ձախ համբուրում ու ողջագուրվում էր:
Սյունիքի մարզպետից Aravot.am-ը հետաքրքրվեց արդեն լսե՞լ է գործարար Սիլվա Համբարձումյանի՝ ՀՀԿ-ին անդամագրվելու մտադրության մասին ու ինչպե՞ս է դրան վերաբերում. «Բայց ես ի՞նչ կապ ունեմ Սիլվայի հետ: Եթե ինքը դիմում գրի Սյունիքի մարզային կառույց, ես իրեն չեմ ընդունի, բայց եթե դիմուոմ է Հանրապետական կուսակցություն, ես ի՞նչ անեմ կամ ինչ ասեմ՝ կընդունի՞, թե՞ չէ»:
Սուրեն Խաչատրյանը, խոսքը փոխելով, անդրադարձավ Սյունիքի մարզի 4 համայնքում անցկացված ՏԻՄ ընտրություններին ու ասաց, որ արդար, թափանցիկ ընտրություններ են եղել. «Միշտ էլ Սյունիքում էդպես են անցել ընտրությունները»: Մարզպետի խոսքերով, մարզային արդար ընտրությունները ԱԺ առաջիկա արդար ընտրությունների նախաշեմն էին:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ