Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ փետրվարի 18-ին, Շիրազի փողոցում ջիպ մակնիշի 10 ՏՏ 045 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, դուրս գալով հանդիպակաց գոտի, հարվածել է Երեւանի բնակիչ 69-ամյա Մաքսիմ Գալստյանի վարած «Ֆոլցվագեն» մակնիշի 30 ՍՕ 186 համարանիշի ավտոմեքենային և դիմել փախուստի։
Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ վթարից հետո ջիպի վարորդը մոտեցել է վթարի վայրին և քմծիծաղ տալով հեռացել։ Կատարվածի մասին ֆոտոլրագրողը հայտնել է դեպքի վայր ժամանած Երևանի ՃՈ աշխատակիցներին, ովքեր ձեռնարկում են միջոցառումներ՝ հայտնաբերելու վթարի վայրից փախուստի դիմած ջիպի վարորդին։
Հավաքվածները պատմել են նաև, որ այդ ջիպը պատկանում է ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի սանիկին։
Կարդացեք նաև
Դեպքի վայր է ժամանում նաև ճանապարհային ոստիկանության հետաքննչական բաժնի հետաքննիչը։