Google translate-ի հերթական արտառոց թարգմանության մի օրինակի մասին է այսօր վկայել Բոստոնում լույս տեսնող Armenianweekly-ն: Պարզվում է, եթե փորձես թարգմանել «Ես սիրում եմ հայերին» արտահայտությունն անգլերեն՝ կստացվի, որ սիրում ես Թուրքիան:
Փորձագետներից մեկը նման թարգմանությունը բացատրել է ոչ միայն արհեստավարժության պակասով՝ հաշվի առնելով, թե քանի արտահայտություն է թարգմանվում նույն կերպ, եւ անհրաժեշտ է համարել, որ Google-ն անմիջապես լուծի այս խնդիրը: