Այսօր Aravot.am-ը ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանից հետաքրքրվեց՝ իրականությանը համապատասխանու՞մ են մամուլում հրապարակված լուրերը, թե «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Հայկ Գեւորգյանի խափանման միջոցը փոխելուց հետո իր եւ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հարաբերությունները կտրուկ վատացել են: Դատախազը վստահեցրեց. «Այդ տեղեկությունները հերթական բամբասանքներն են»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ