Այսօր՝ փետրվարի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 15.30-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում մերկասառույցի պատճառով իրար են բախվել «Ֆոլցվագեն» մակնիշի 23 ՏՏ 439 համարանիշի, մեկ այլ «Ֆոլցվագեն» մակնիշի 24 ՏԼ 971 համարանիշի և «ՎԱԶ 2107» մակնիշի Լ 3283 համարանիշի ավտոմեքենաները։
Վթարի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցներն ու ոստիկանության քննչական գլխավոր վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչը։
Կարդացեք նաև
Այս պահին քննիչի հանձնարարականով դեպքի վայր են բերվում քարշակ ավտոմեքենաներ, որպեսզի վթարված ավտոմեքենաները տեղափոխվեն Երևանի ՃՈ տուգանային հրապարակ։ Ոստիկանությունը ձեռնարկում է քննչական գործողություններ պարզելու համար վարորդների և հիվանդանոց տեղափոխված անձի ինքնությունը։ Նշված հատվածում երթևեկությունը կարգավորելու համար 2 ժամից ավելի է աշխատում են ՃՈ աշխատակիցները։
Լուսանկարները՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ