Հանրաքվեի են դրված սահմանադրական փոփոխությունները, որոնց արդյունքում ռուսերենը կարող է դառնալ Լատվիայի երկրորդ պետական լեզուն:
Առաջին արդյունքներն, ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ ակնկալվում են այսօր երեկոյան: Վերջնական արդյունքները կհրապարակվեն կիրակի օրը:
Առաջարկված փոփոխությունները ուժի մեջ կմտնեն, եթե դրանց կողմ քվեարկի ձայնի իրավունք ունեցող քաղաքացիների կեսից ավելին: Դիտորդները դա քիչ հավանական են համարում:
Անցած դեկտեմբերին երկրի խորհրդարանը քվեարկությամբ մերժել էր ռուսերենին պետական լեզվի կարգավիճակ տալու մասին օրինագիծը: Հանրաքվեի դրված փոփոխություններին դեմ քվեարկելու կոչով ավելի վաղ հանդես էր եկել Լատվիայի նախագահ Անդրիս Բերզինշը:
Կարդացեք նաև
Նախաձեռնության հեղինակները, մինչդեռ, պնդում են, որ նման քայլն անհրաժեշտ է` վերջ դնելու համար երկրի բնակչության գրեթե մեկ երրորդը կազմող լուսալեզու քաղաքացիների նկատմամբ խտրական վերաբերմունքին: