Այսօր առավոտյան Երեւանի քաղաքապետարանի որոշմամբ սկսեցին ապամոնտաժել «Ֆիրդուսի շուկայի» վերջին հատվածում տեղակայված կոշիկի, հովանոցի, հագուստի, էլեկտրատեխնիկայի վերանորոգման, բանալիների պատրաստման եւ մի քանի այլ կրպակներ։
Ըստ կրպակատերերի, նրանց ոչ փոխհատուցում, ոչ էլ կրպակների համար այլ տեղ են հատկացնում։
«Ասում են՝ որտեղ ուզում եք, տարեք ձեր բուդկեքը դրեք։ Ասում են՝ գնացեք Հայաստանից։ Մեր հացը կտրեցին, մեր ձեռքերը կտրում են, որ չկարողանանք ընտանիք պահել։ Ստիպված ենք լինելու գնալ»,- «Ա1+»-ին բողոքեց կոշկակար Սամսոն Մեդոյանը։
Նրանց կրպակները տեղակայված են Բուզանդի 1-3 հասցեում շենքի բակում, որը, ըստ քաղաքապետարանի, պատկանում է «Երեւաննախագիծ» ինստիտուտին։ Կրպակների տեղում պետք է կառուցվի ավտոկայանատեղի՝ ինստիտուտի համար։
Կարդացեք նաև
Մանրամասն՝ կարդացեք այստեղ