Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վնասազերծվել է հերթական գայլը (Տեսանյութ, ֆոտոշարք)

Փետրվար 18,2012 14:57

Այսօր՝ փետրվարի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արմավիրի մարզի Հայկավան գյուղի բնակիչ 28-ամյա Արմեն Զաքարյանը, ով 4 տարի է նաև զբաղվում է որսորդությամբ, Հայկավան գյուղի «Թափաբլուր» սարում կարողացել է վնասազերծել հերթական գայլի։ Գյուղացիները ֆոտոլրագրողին պատմել են. «Արմենը տանն էր, երբ իր որսորդ ընկերները զանգել են, թե՝ «զենքդ վեկալ ու շուտ արի «Թափաբլուր»»։ Գայլերը վերջերս հաճախակի էին անհանգստացնում գյուղաբնակներին։

Սա Ա. Զաքարյանի վնասազերծած 3-րդ գայլն էր։ Գյուղի որսորդները կես կատակ, կես լուրջ պատմում են, որ «սաղ գյուղով ինչքան ժամանակ ա ուզում ենք գել խփենք՝ չի ստացվում, հլը որ մենակ Արմեննա կարում ու արդեն 2 էգ, 1 որձ գայլի ա խփել»։

Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ հինգշաբթի օրը կառավորությունն իր պահուստային ֆոնդից բնապահպանության նախարարությանը հատկացրել է 20 մլն դրամ, որպեսզի ամեն մեկ գայլի ոչնչացնելու համար որսորդը կամ քաղաքացին ստանա կառավարության սահմանած պարգևավճարը՝ ներկայացնելով խփված կենդանուն։ Այս առթիվ Գ. Շամշյանը խոսել է բնապահպանության նախարարության պաշտոնյայի հետ, ով հայտնել է, որ երկուշաբթի Ա. Զաքարյանն իր կողմից ոչնչացված գայլով կներկայանա համապատասխան բաժին և կստանա պետության կողմից խոստացված գումարը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829