Լրահոս
Օրվա լրահոսը

Սկեսրոջ հետ լավ հարաբերությունները` երջանիկ ամուսնության գրավական. Հոգեբանի կարծիք

Փետրվար 18,2012 14:38

«Հարևանի հարսն ավելի լավն է».ասում է առածը, բայց գրեթե միշտ սկեսուրնեը ցանկանում են ապրել իրենց տղաների ընտանիքների հետ: Իսկ շատ հայ աղջիկներ երազում են առանձին ապրելու մասին: Վերջին տարբերակի հետ համաձայն է հոգեբան Նունե Լևոնյանը . «Այսօրվա պայմաններում կարծում եմ, որ առանձին ապրելը ճիշտ է, բայց մյուս կողմից էլ դաստիարակության հարց է: Վերջին ժամանակներում երիտասարդները շատ են անկախանում և իդեալական ընտանիք պատկերացնում են միայն առանձին ապրելով»,- ասում է նա ու հավելում, որ այն դարձել է ամուսնական զույգերի գլխավոր խնդիրը: 26-ամյա Նարինեն էլ ասում է. «Հնարավորության դեպքում պետք է առանձին ապրել, այդպես ավելի հեշտ է ինքնուրույն դառնալ , քան միասին ապրելով: Վեճերն ու տարաձայնություններն ավելի քիչ են լինում, և հարսի ու սկեսրոջ միջև ավելի ջերմ հարաբերություններ են լինում»: Սրա հետ հոգեբանն այնքան էլ համամիտ չէ.

«Առանձին ապրելը նախապայման է հանդիսանում, որ ինչ-որ ոլորտի խնդիրներ պարզապես չծագեն, բայց դա չի նշանակում, որ առանձին ապրող զույգերի մոտ խնդիրներ չեն ծագում: Շատ խնդիրներ կարող են ծագել հենց առանձին ապրելու ժամանակ»,- ասում է նա:

Առանձին ապրելու դեպքում ամուսիների միջև կարող են վեճեր առաջանալ երեխաների պատճառով`երբ երկու ծնողներն էլ աշխատում են և երեխաների հետ քիչ ժամանակ անցկացնում` նրանց խնամքը հանձնելով դայակներին: Ըստ հոգեբանի`ավանդական ընտանիքի մոդելում այս խնդիրը բացակայում է, քանի որ երեխան գոնե շփվում է տատիկի կամ պապիկի հետ:
19-ամյա Լուսինեն ասում է. «Ինձ համար տարբերություն չկա, կարևորը միմյանց հասկանալն ու հարգելն է»: 22-ամյա Կարենն էլ պնդում է. «Երբ ամուսնանամ, անպայման ապրելու եմ ընտանիքիս հետ: Կինս պետք է հարմարվի ու հարգի ծնողներիս՚»,- ասում է նա: Իսկ հոգեբանը նշում է. «Ամուսնու հետ լավ հարաբերություններ ունենալու համար առաջին հերթին մոր հետ պետք է լավ հարաբերության մեջ լինել: Կարելի է ասել, որ դա տղայի ամենալավ, ամենաերանելի վիճակն է:»

 

Տալիթա Բաղդասարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829