Լրահոս
Օրվա լրահոսը

Երեխաներին հեռու պահեք համակարգչային խաղերից

Փետրվար 18,2012 14:39

Մի առիթով  բրիտանական թագավորական համալսարանի տնօրեն, կոմսուհի Գրինֆիլդը հայտարարել էր, որ եթե մարդը չափից դուրս երկար ժամանակ է անցկացնում համակարգչի դիմաց, նրա մոտ ֆիզիոլոգիապես փոխվում է ուղեղը, ինչը հանգեցնում է պահելաձեւի եւ ուշադրության հետ կապված խնդիրների:

Համակարգչի մոտ երկար նստելն առավել վատ է անդրադառնում փոքրիկների վրա. այս մասին վկայում են նաեւ հոգեբանները: Ըստ նրանց, բացի այն, որ համակարգչից երեխաների մոտ տեսողության հետ կապված խնդիրներ են առաջանում, խաղերի պատճառով էլ մեծանում է սարսափ-երազներ տեսնելու հավանականությունը: Այս մասին ճապոնացի մասնագետները դեռ 10 տարի առաջ էին նախազգուշացնում՝ հայտարարելով, որ համակարգչային խաղերը վնասում են ուղեղի այն գործառույթները, որոնք պատասխանատու են երեխաների տեսողության ու շարժումների համար: Համակարգչային խաղերը «նպաստում» են նաեւ երեխաների ուղեղի թերզարգացածությանը:

Հոգեբաններից բացի՝ երեխաների առողջությամբ անհանգստացած կոմսուհին եւս նշել էր, որ դրանք կարող են ապաակտիվացնել ուղեղի նյարդային որոշակի կապեր, քանի որ ուղեղը հարմարվում է արտաքին միջավայրի փոփոխություններին: Համակարգչային խաղերը նոր միջավայրի օրինակ են հանդիսանում: Երեխաները բավականին շատ ժամանակ են անցկացնում համակարգչի առջեւ: Իսկ նոր միջավայրը՝ «խաղային աշխարհը» թմրեցնում, բթացնում է ու վառվռուն գույներից բացի՝ ոչինչ չի տալիս:

Aravot.am-ի հետ զրույցում հոգեբան Լիլիթ Սարգսյանը նշեց. «Համակարգչային խաղերն առնվազն ագրեսիա են ծնում, երեխան դրանցից ոչինչ չի սովորում: Իսկ փոքրիկներին ինչ-որ բանով զբաղեցնելը պետք է անպայման նպաստավոր լինի. Այսինքն` երեխան պետք է ոչ միայն պարապ ժամանակն անցկացնի, այլեւ մի նոր բան սովորի: 11-12 տարեկան հասակում երեխաներն անընդհատ ինֆորմացիայի կարիք են ունենում, ու պետք չէ նրանց ուղեղը  ծանրաբեռնել անիմաստ «անպտուղ» զբաղմունքով, խաղերով: Փոխարենը պետք է նրանց ուղեղի զարգացման, աճի ու առողջ ապրելակերպի մասին հոգ տանել, օրինակ լողի, սպորտի, արվեստի հետ կապված պարապմունքների տանել»:

Հոգեբանը հավելեց՝ անհրաժեշտ է երեխաներին հեռու պահել էլեկտրամագնիսական ճառագայթներից. մեծահասակներին էլ խորհուրդ տվեց  խուսափել սրտանոթային համակարգի, ստամոքսաաղիքային տրակտի խանգարումներից, ճարպակալումից, ողնաշարի ծռությունից եւ շատ այլ հիվանդություններից՝ անքուն գիշերներ ու անիմաստ ժամեր չանցկացնելով համակարգչի մոտ նստած:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829