Ազգությամբ ֆրանսիացի Սառա Հեբերտը, որ երկար տարիներ վիդսերֆինգից պաշտպանում է Հայաստանի մարզական դրոշի պատիվը, այս անգամ որոշել է հրաժարվել Լոնդոնի օլիմպիական խաղերի ուղեգրի համար պայքարելուց, որպեսզի իրականացնի իր վաղեմի երազանքներից մեկը՝ հատել Ատլանտյան օվկիանոսը: Դա անել նա պատրաստվում է 25 օրում, իսկ մեկնարկի ելնել՝ առաջիկա օրերին:
Սառան ֆրանսիական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է, որ Հայաստանի դրոշի ներքո հանդես գալ չի կարող, որովհետեւ Լոնդոնի օլիմպիական խաղերի նախապատրաստության եւ իր կյանքի երազանքի իրականացման ժամանակաշրջանները համընկել են եւ որ իր համար ավելի կարեւոր է Ատլանտիկան հատելը: Այս մասին տեղեկացնում է «Armsport.am»-ը: