Լրահոս
Օրվա լրահոսը

Կալանքի ընթացքում ստացած վերքերը ինչպես է ստացել՝ անպատասխան է

Փետրվար 18,2012 13:22

Երեկ ՝ ժամը 15:15-ին, Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (դատավոր՝ Ռ. Ներսիսյան) շարունակվեց արդարադատության նախարարության «Վանաձոր» ՔԿՀ-ում բժշկի կողմից իր մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետեւանքով մահացած Սլավիկ Ոսկանյանի իրավահաջորդի ներկայացուցիչներ Էդմոն Մարուքյանի եւ Կարեն Թումանյանի բողոքի քննությունը:

Վերջինները պահանջում են վերացնել Հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչի կողմից քրեական գործի վարույթը կարճելու եւ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումները: Հիշեցնենք, որ 2010թ. դեկտեմբերի 30-ին ՀՀ ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: «Վանաձոր» ՔԿՀ-ի կալանավոր Սլավիկ Ոսկանյանը հոկտեմբերի 18-ին դիմել է նույն ՔԿՀ-ի բուժմաս եւ բժիշկ Մարզպետ Մինասյանի կողմից ստացել համապատասխան բուժում, սակայն հոկտեմբերի 24-ին մահացել է: Քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել էր, որ Սլավիկ Ոսկանյանը մահացել է ՔԿՀ-ի բժիշկ Մարզպետ Մինասյանի կողմից իր մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետեւանքով: Սակայն այդքանից հետո, 2011թ. օգոստոսի 30-ին Հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Գ. Պետրոսյանը որոշում է կայացրել քրեական գործի վարույթը կարճելու եւ քրեական հետապնդում չիրականացնելու մասին:

Նշյալ որոշումը բողոքարկվել է ՀՀ գլխավոր դատախազին: Վերջինիս կողմից

2011թ. դեկտեմբերի 6-ին ստացվել է տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի բողոքը մերժելու մասին որոշում: Ոսկանյանի ընտանիքի պնդմամբ՝ տուժողը մահացել է փտախտից (գանգրենա), որի պատճառ է դարձել կալանքի ընթացքում ստացված վերքի վարակումը եւ դրա ոչ պատշաճ բուժումը: Տուժողի իրավահաջորդների հարցադրմանը, թե քննությունը ինչո՞ւ չի պարզվել, թե ինչ հանգամանքներում է Ոսկանյանը ստացել նշված վերքերը, որոնք հանգեցրել են նրա մահվանը, մինչ օրս անպատասխան է մնացել:

«Առավոտ» օրաթերթ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829