Լրահոս
Օրվա լրահոսը

Գումար չունեն, որ երեխայի աչքը վիրահատեն

Փետրվար 18,2012 13:18

Փոքրիկ Ալլան ընդամենը երեքուկես տարեկան է, սակայն արդեն 4 անգամ ենթարկվել է աչքի վիրահատության: Երեխան ի ծնե կույր է. բժիշկների ախտորոշմամբ՝ երեխայի տեսողությունը վնասվել է նոր ծնված ժամանակ, երբ քաշը վերականգնելու համար նրան պահել են հատուկ սարքի մեջ: Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղում ծնված այս փոքրիկն արդեն  5-րդ անգամ պետք է մեկնի Սանկտ Պետերբուրգ՝ աչքերը վիրահատելու համար: Պետերբուրգի ակնաբույժները հույս են տվել, որ գոնե աջ աչքը որոշ չափով կտեսնի: «Առավոտի» խմբագրություն այցելած փոքրիկի տատը՝ Ալվարդ Սահակյանը, պատմեց, որ Ալլայի տեսողությունը 4-րդ վիրահատությունից հետո շատ չնչին, բայց վերականգնվել է. երեխան սկսել է լույսին արձագանքել:

Այդուհանդերձ, Ալլային դեռ 7-8 անգամ էլ պետք է վիրահատեն: Ամեն անգամ, երբ գալիս է մեկնելու ժամանակը, երեխայի ընտանիքը սթրեսի մեջ է ընկնում, թե որտեղից է վիրահատության համար անհրաժեշտ գումարը հայթայթելու: Հողագործի ընտանիքը բերքից ստացված եկամտի վրա էլ չի կարողանում հույս դնել: Այս տարի շատ գյուղացիների նման նրանց բերքն էլ կարկուտը փչացրել է.  «Մտածում էինք գոնե գումարի մի մասը մենք կդնեինք, բայց մեր ողջ աշխատանքը կարկուտի պատճառով ջուրը լցվեց: Աղջիկ երեխա է, պետք է ամեն ինչ անեմ, որ գոնե մեկ աչքը տեսնի, որպեսզի գոնե որոշ չափով ինքնուրույն լինի»: Ալվարդ Սահակյանի պատմելով՝ ամեն անգամ վիրահատության համար մոտ  $4000 է պահանջվում: Փոքրիկի համար «Հայէկոնոմբանկում» բացված է հաշվեհամար՝ 163108014917:  Ալլայի աչքի լույսը կարող է վերականգնվել, եթե հավաքվի վիրահատության համար անհրաժեշտ գումարը:

Սեփ. լր.

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829