Լրահոս
Օրվա լրահոսը

Փուչիկի իրականությունը

Փետրվար 18,2012 11:58

Զարմանալի չէ, թե ինչու են Հանրապետական կուսակցության երիտասարդները որոշել բարության օրվա կապակցությամբ փուչիկներ բաժանել երեւանցիներին:

Փուչիկն, ըստ էության, այն ներկայի ու ապագայի մարմնացումն է, որը խոստանում է ՀՀԿ-ն. արտաքնապես գրավիչ է, ուրախություն, անհոգություն, երջանկություն է ներշնչում, սակայն իրականում այն վաղ թե ուշ պայթող առաձգական դատարկություն է: Այն ցույց է տալիս, թե ինչ է ներկայացնում իրենց նախընտրական կամ կառավարության գործունեության ծրագիրը, առհասարակ տված խոստումները: Այն նաեւ հասկանալի է դարձնում, թե մեզ ինչպիսի ընտրություններ են սպասվում. դրսից շատ գեղեցիկ նայվող, ներսից` նույն գարշահոտ, զզվելի մթնոլորտը: Այնպես որ` մարդկանց հուշելու, նախազգուշացնելու այս տարբերակը կարելի է ընդունել ի գիտություն եւ շնորհակալ լինել ՀՀԿ-ական երիտասարդներին անկեղծության համար:

Հասկանալի չէ միայն, թե ինչո՞ւ է այս ամենը փաթեթավորվում բարության անվան տակ: Այն, որ ՀՀԿ-ն ամենաբարի, սիրառատ կուսակցության իմիջ է ուզում ձևավորել, հայտնի է վաղուց: Բայց բարությունն առաջին հերթին հանդուրժողականություն, լսելու, սխալն ընդունելու ունակություն է ենթադրում, մինչդեռ քաղաքականության մեծամասնության վարքագիծը խորհրդարանում, Մաշտոցի պուրակի, Քաջարանի ու Թեղուտի օրինակները խոսում են լրիվ հակառակի մասին: Արդյունքում մնում է փուչիկը։

«Երկիր» 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829